Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Նախկինը հաղթանակն է, ներկան` դավաճանությունը

Նախկինը հաղթանակն է, ներկան` դավաճանությունը
21.10.2024 | 15:20

Ես երևի միակ մարդն եմ Հայաստանում, ով բախտ է ունեցել աշխատել միանգամից Հայաստանի և Արցախի բոլոր նախագահների հետ մինչև 2018-ը, բացառությունը ԼՏՊ-ն էր։ Իր հետ ո՛չ հանդիպել եմ, ո՛չ էլ խոսել. փորձել եմ, բայց նա միշտ զբաղված էր (երևի 2018-ի սցենարներն էր գրում):

Հիմա, երբ լսում եմ` նախկինին վերադարձ չկա, սկսում եմ մտածել, թե ո՞ր նախկինին. Արցախյան հաղթանակի՞ն, տարածաշրջանի տնտեսական վագր լինելու՞ն, տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ունեցողի՞ն, թե՞ գուցե Ցեղասպանության ճանաչումը միջազգային օրակարգ բերելուն։

Ու սա էլ քիչ է, կա նոր թեզ` ոչ նախկին, ոչ ներկա։ Նախկինում հաղթանակ էր, ներկայում՝ դավաճանություն և պարտություն։ Իսկ թե ո՞րն է այլընտրանքը՝ ձեզ չեն ասում։ Ստիպված կասեմ ես` ոչ նախկին, ոչ ներկան դա ոչնչացումն է, բնաջնջումը` ուկրաինացումը։

Ձեզ խաբում են նախկին ներկայով` հավասարեցնելով այդ բառերը կոնկրետ մարդկանց հետ, այլ ոչ թե՝ երևույթների ու իրադարձությունների։

Ինձ համար նախկինը հաղթանակն է, արժանապատվությունն է, զարգացումն է և հավատը դեպի ապագան։ Ներկան` քաոսն է ու դավաճանությունը։

Ես չեմ խնդրում ձեզ սիրել այս կամ այն նախկին պաշտոնյային, բայց չպարծենալ նախկին ձեռքբերումներով՝ ուղղակի անընդունելի է։ Ասեմ ավելին՝ այն, ինչ մենք ունեցել ենք 6 տարի առաջ, չենք ունենա առնվազն մոտակա 50 տարին:

Ես մինչև հիմա ամեն օր արթնանում եմ հույսով, որ այս ամենը երազ էր, բայց, ցավոք, ոչ։ Սա մենք ենք, սա մեր բզկտված Հայաստանն է՝ առանց Արցախի։

Ավելին, սա դեռ վերջը չէ. մինչ մենք նախկին-ներկա ենք անում, թշնամիները գծում են մեզ վերջնականորեն ոչնչացնելու ծրագիրը, որը և իրագործելու են «ո՛չ նախկին- ո՛չ ներկա»- ների միջոցով։

Մեր միակ շանսը նախկինին վերադառնալն է, ոչ թե՝ անձանց, այլ՝ երևույթներին:

Արա Վարդանյան

Դիտվել է՝ 4168

Մեկնաբանություններ